ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Տեղեկատվական պայքարը «Եվրատեսիլի» անբաժան մասն է»

«Տեղեկատվական պայքարը «Եվրատեսիլի» անբաժան մասն է»
27.04.2017 | 17:38

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի մասնակից ԱՐԾՎԻԿԻ (Արծվիկ Հարությունյան) համար եվրոպական շոուն մրցակցություն չէ, այլ մասնակցություն, ծանոթություն, երգ, «Եվրատեսիլը» երազանք է, տոն, անմոռանալի իրադարձություն: Իհարկե, ամեն ինչ այդքան հեշտ չէ, և ռուսաստանաբնակ երգչուհին հույս ունի, որ երկրպագուները կսատարեն, իր հետ կլինեն մինչև վերջ:

Արծվիկը Հայաստանը ներկայացնելու է Լևոն և Լիլիթ Նավասարդյանների «Fly with me» («Թռչիր ինձ հետ») երգով, որն ընտրվել է աշխարհի տարբեր անկյուններից գրված-ուղարկված 300-ից ավելի երգերից:
ԼԻԼԻԹ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ ոգեշնչել է Արծվիկի ձայնը. «Երգը հետաքրքիր է նաև, որ նրանում կան բազմազան տարրեր` սլավոնական, չինական, աֆրիկյան, բայց առանցքում հայկական յարխուշտան է»:


Խոսքերի համահեղինակներն են Ավետ Բարսեղյանը և Դավիթ Ծերունյանը: Երգի վերնագիրն ու ենթատեքստը համընկնում է երգչուհու անվան հետ: «Թռչելո՞ւ է Արծվիկը բեմում, թե՞ ոչ» հարցի պատասխանը դեռ հստակ չէ: Տեխնիկական խնդիրները դժվարացնում են թռիչքը, սակայն չի էլ բացառվում: Մոդեռն, ուրույն գունային գամմայով շոու է լինելու` խոստանում է «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:


Երգի հեղինակավոր մրցույթը կայանալու է մայիսի 9-ին, 11-ին և 13-ին ՈՒկրաինայի մայրաքաղաք Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին` առաջին կիսաեզրափակչում, 16-րդ համարի ներքո:

«Իրատեսը» հետաքրքրվեց` ինչպե՞ս է գնահատում տեղեկատվական պայքարը. մամուլի հրապարարակումները, մեկնաբանությունները, քննարկումները, դիտումները, «հավանումները» առցանց հարթակում:

Գոհար Գասպարյանն ասաց, որ տեղեկատվական պայքարը «Եվրատեսիլի» անբաժան մասն է. որքան պայքարում ես բեմում, կրկնակի պայքարում ես համացանցում, լրատվական դաշտում. «Շատ կարևոր է` ինչպիսի արձագանքներ են լինում, կարևոր է նաև, թե ինչ ես անում դրանց արժանանալու համար: Դա մի մեծ թիմի աշխատանք է, որ իրականացնում է Հանրային հեռուստաընկերությունը` համագործակցելով միջազգային այն լրատվամիջոցների հետ, որոնք լուսաբանում են և հետաքրքրված են «Եվրատեսիլով»: «Եվրատեսիլը» ներկայացնող յուրաքանչյուր արտիստ իր երկրում հայտնվում է քննարկումների կիզակետում: Հայաստանը փոքր երկիր է և մեզանում ամեն մանրուք քննարկման թեմա է դառնում, այդ նույնը կատարվում է միաժամանակ քառասունից ավելի երկրներում: Պատկերացրեք` որքան դժվար է արտիստի և նրա հետ աշխատող թիմի համար, որ կարողանան այդ ամենը ինչ-որ չափով վերահսկել, հասկանալ ինչն է դուր եկել, ինչը դուր չի եկել մարդկանց: Մենք հաշվի ենք առնում յուրաքանչյուր արձագանք` և լավ, և վատ, համեմատում ենք մեր ստեղծագործական ծրագրի հետ և որոշում` ինչպես շարժվել առաջ»:


Արծվիկի մրցույթին մասնակցելու հարցը կարծես թե հարցականի տակ էր դրված, լուրեր էին պտտվում, որ եթե երգչուհին որևէ կապ ունենա Ղրիմի հետ, կչեղարկվի մասնակցությունը: «Իրատեսը» հետաքրքրվեց`ասեկոսեների ժանրի՞ց էր լուրը, թե՞ իսկապես եղել է նման վտանգ, և ի՞նչ կլիներ, եթե իսկապես Ղրիմում եղած լիներ երգչուհին:
«Քանի որ Արծվիկը չի եղել Ղրիմում, և մենք ընդհանրապես կապ չունենք ներքին խոսակցությունների, հարաբերությունների հետ, չենք կարող որևէ կանխատեսում անել այս պահին: Մենք գիտեինք, որ ունենք հստակ ճանապարհ, մեր արտիստը քաղաքական որևէ բանում չէր կարող ընդգրկվել, ու մենք հանգիստ շարժվում էինք այդ ուղղությամբ: Թե ինչ կլիներ... այդպիսի սցենարներ կարելի է շատ հորինել»,- ասաց Գոհար Գասպարյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ